երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պլանավորված ավտոտրանսպորտային միջոցների քանակը փաստացի երթուղիներ դուրս եկած ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ կազմում է 7.7%

Պլանավորված ավտոտրանսպորտային միջոցների քանակը փաստացի երթուղիներ դուրս եկած ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ կազմում է 7.7%

Ըստ տոկոսային հարաբերակցության՝ պլանավորված ավտոտրանսպորտային միջոցների քանակը փաստացի երթուղիներ դուրս եկած ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ կազմում է 7.7 տոկոս: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ արձագանքելով նշեց՝ նախորդ 11 տոկոսի համեմատությամբ 7.7 տոկոսը ավելի լավ ցուցանիշ է, բայց պետք է ձգտենք, որ այս ցուցանիշը 3 տոկոսը չգերազանցի․ «Խոսքը պլանային և փաստացի դուրս բերման հարաբերակցության մասին է, և, վստահաբար, 3 տոկոսից ավելի ցուցանիշը նշանակում է, որ մենք բավարար չափով տրանսպորտ չենք հանել, որպեսզի սպասարկենք երևանցիներին: Փուլ առ փուլ պետք է ձգտենք, որ այս թիվը 3 տոկոսը չգերազանցի: Ենթադրում եմ՝ երկու ամիս ժամկետը բավարար է՝ ցուցանիշին հասնելու համար»։ 

Մանուկյանն էլ արձագանքեց. «Արձակուրդների հետ են կապված այս ցուցանիշները, մենք հավելյալ վարորդներ պետք է ընդունենք, որ արձակուրդ գնացող վարորդներին փոխարինող վարորդներ ունենանք»:

  • Կիսվել: