շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պիլոտային ծրագիր. մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց

Պիլոտային ծրագիր. մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց համար «Անձնական օգնականի ներդրման» պիլոտային ծրագրի շրջանակում, մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց՝ վերապատրաստումներին մասնակցելու, հավաստագիր ստանալու և որպես անձնական օգնական աշխատելու համար: Այս մասին  տեղեկանում ենք ԱՍՀ նախարարությունից:

Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղմամբ

Դիմումները կարող եք ներկայացնել մինչև մայիսի 8-ը՝ ժամը 18:00-ն:

Հիշեցնենք, որ Կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման համաձայն՝  2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի տրամադրման ծառայություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացման նպատակով։ 

Ծառայությունը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, այդ թվում՝ աջակցություն՝

  • անձնական հիգիենան պահպանելու,
  • սեփական առողջությանը հետևելու, այդ թվում՝ դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու,
  • սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու,
  • կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն),
  • այլ գործողություններ կատարելու և մի շարք այլ հարցերում, որոնք անձի կարիքներից ելնելով՝ կամրագրվեն կնքված պայմանագրում։

Ծառայությունը հնարավորություն կտա նաև աջակցել հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժման և հաղորդակցման):

  • Կիսվել: