չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Պետք է այստեղ ապրենք, ու ապրելը չպետք է լինի յոլա գնալ. վարչապետը՝ Մովսեսում

Պետք է այստեղ ապրենք, ու ապրելը չպետք է լինի յոլա գնալ. վարչապետը՝ Մովսեսում

Այսօր Մովսես համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ բարչապետ Նիկոլ Փաշինյանն ասացմ, որ եթե Բերդ համայնքը խոշորացված չլիներ, Մովսեսի ասֆալտապատմանը այդ չափով մասնակցություն չէր կարող ունենալ, ավելի կդժվարանար գործը: Նա հավելեց նաև, որ գործին մասնակից են նաև ռուսաստանաբնակ հայ գործարարները:

Վարչապետը, մասնավորապես, ասաց. ՛՛Հայաստանը մի թաղի չափ երկիր է, մեկիս տունը մի քիչ էս կողմ է, մյուսինը՝ էն կողմ, ոչ մի տարբերություն չկա: Մենք պետք է այստեղ ապրենք, ու այդ ապրելը չպետք է լինի յոլա գնալ, պետք է լինի զարգացում: Ես մնում եմ այն կարծիքին, որ այդ խնդիրների լուծումը մեր մտքի մեջ է՛՛:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում շատ հաճախ պետության պարտավորությունների վերաբերյալ աղճատված պատկերացում կա: ՛՛Մարդ կա՝ պատկերացնում է, որ պետությունը պետք է իր հացը տա, ջուրը տա, կոշիկը պետք է առնի, շորը պետք է առնի: Այդպես չէ, պետությունը պետք է ենթակառուցվածք ստեղծի, իսկ ենթակառուցվածքը ճանապարհն է, օրինականությունն է, հավասար հնարավորությունն է՛՛,-նշեց վարչապետը:

Հանդիպման ավարտին վարչապետը վստահեցրեց, որ բոլոր ճանապարհներն էլ հերթով կառուցելու են:

 

 

  • Կիսվել: