շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պետական բյուջեով հիմնանորոգվում է Աբովյանի մուտքի խաչմերուկից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածը

Պետական բյուջեով հիմնանորոգվում է Աբովյանի մուտքի խաչմերուկից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածը

Դեռ ամիսներ առաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել ենք մարզում 2022 թ․ հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
 
Հնարավոր է սա 2 մարդ և ճանապարհը-ի նկարն է
 
«Մասնավորապես, եղել ենք Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող ավտոճանապարհահատվածում. նախարարին ներկայացրել եմ ճանապարհահատվածի վատթար վիճակի և դրա հիմնանորոգման անհրաժեշտության մասին:
 
Ուրախությամբ հայտնում եմ, որ տարածքային կառավարում - մարզպետարան - տեղական ինքնակառավարում փոխգործակցության արդյունքում պետական բյուջեով ճանապարհի շուրջ 1,4 կմ հատվածի հիմանորոգումն արդեն մեկնարկել է:
 
Իմ հանձնարարությամբ, մարզպետարանի ոլորտի պատասխանատուները այց են կատարել և առաջիկայում էլ կլինեն շինհրապարակում՝ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
 
Մեր աշխատանքի առանցքում մարզի բացառապես բոլոր վատթար ճանապարհների հիմնանորոգումն է, և ամենօրյա ռեժիմով քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները մարզի ճանապարհահատվածների հիմնանորոգումն ու բարեկարգումը որևէ ծրագրում ընդգրկելու նպատակով:
 
Այս ուղղությամբ մեր անելիքները չեն դադարում»,- նշված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: