հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՊԵԿ-ը ճանաչվել է տարվա լավագույն պետական կառույց

ՊԵԿ-ը ճանաչվել է տարվա լավագույն պետական կառույց

 AAD ամենամյա 11-րդ մրցանակաբաշխության տարվա լավագույն պետական կառույց է ճանաչվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը:

«Մրցանակը ստացել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Մանգասարյանը։ Նա նշել է, որ այս մրցանակը շատ պարտավորեցնող է: «Լավագույն ոլորտային բացառիկ բացահայտում» մրցանակը ստացել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը՝ թմրանյութերի տեղափոխման բացառիկ դեպքի բացահայտման համար (շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոին)։ Մրցանակը տրվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Լևոն Գրիգորյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: