շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Խոշոր 85 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 21 խախտման դեպք․ ՊԵԿ

Խոշոր 85 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 21 խախտման դեպք․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․ երկրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: 

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում, հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  աշխատողի չձևակերպման 14 խախտման դեպք: Հատուկ հսկողություն պահանջող խոշոր 85 հարկ վճարողի մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման 21 խախտման դեպք և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 67 դեպք:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է Ռիսկերի խորհրդի կողմից: 

Շինարարության ոլորտի հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման դեպքերի  վերաբերյալ տեղեկատվություն:  

Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ տեղեկատվություն:

  • Կիսվել: