շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պարո՛ն Երեմյան, էդ մրցույթը էլ Դուք չդնեք․ քաղաքապետը՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրենին

Պարո՛ն Երեմյան, էդ մրցույթը էլ Դուք չդնեք․ քաղաքապետը՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրենին

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում շարժակազմի լվացման նոր  ժամանակակից կայանի կառուցման նպտակով մրցույթը չի կայացել»,- այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց ընկերության տնօրեն Հարություն Երեմյանը:

«Երկու խնդիր կար. հայտարարության մեջ տեխնիկական վրիպակ կար, բայց դրանից բացի՝ երկու մասնակից է եղել, մեկը շատ բարձր գին է առաջարկել, մյուսն էլ ապրանքանշումը չի կատարել: Մրցույթը դրված է վաղը: Վաղն էլ տեսնենք՝ ինչ է լինելու»:

Քաղաքապետ Սարգսյանն ի պատասխան նշեց. «Պարոն Երեմյան, էդ մրցույթը էլ Դուք չդնեք: Վաղը ինձ ասեք ինչ է, բայց «Էլեկտրատրանսպորտ» ընկերությունն էլ էս հարցը ընդհանրապես չզեկուցի: Խայտառակություն է, 6 ամիս է մրցույթ են դնում: Տրանսպորտի վարչությունը կդնի»:

  • Կիսվել: