երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պարապ պորտաբույծները ներդրման դեմը կտրել, նարդի են խաում. Ամուլսարի պահապան

Պարապ պորտաբույծները ներդրման դեմը կտրել, նարդի են խաում. Ամուլսարի պահապան

Ամուլսարի պահապանները Նոր տարին կդիմավորեն սարի պահպանության  հենակետերում` պոստերում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է  բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

Ուղիղ եթերում նա ասել է. «Էս նախատոնական նարդի, բլոտ եք խաղում, հա՞: Էս վիդեոն նկարում եմ, որ մի քանի հոգի ասեն` էս պարապ պորտաբույծները նստել են, ճանապարհը փակել են, ներդրման դեմը կտրել են, նարդի են խաղում: Ժողովուրդ մենք Նոր տարվա գիշերը Ամուլսարի պոստում ենք լինելու, ովքեր որ կցանկանան Նոր տարին դիմավորեն Ամուլսարի պոստում, կրակի մոտ, մեծ սիրով կսպասենք իրենց»:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ «առնվազն այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմք չկա»։

  • Կիսվել: