կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոստիկանությունը 2021 թվականի ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան 65 միլիարդ դրամ

Ոստիկանությունը 2021 թվականի ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան 65 միլիարդ դրամ

 Ոստիկանության կողմից 2021 թվականին իրականացվել է 2 ծրագիր: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Դրանց շրջանակներում իրականացվել են թվով 18 միջոցառում: Տարվա պլանով նախատեսված էին  64 միլիարդ 652 միլիոն 500 հազար դրամի ծրագրեր: Ճշտված պլանով այդ ֆինանսավորումը ավելացվել է մոտ 1.8 միլիարդ դրամի չափով և կազմել է 66 միլիարդ 365.6 միլիոն դրամ: Փաստացի կատարված ծախսերի հանրագումարը կազմել է 65 միլիարդ 463 միլիոն դրամ: Այս դեպքում ունենք 98,6 տոկոս կատարողական»,- ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: