ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ոսկու գինը թանկացել է

Ոսկու գինը թանկացել է

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի թուլացման, ինչպես նաեւ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի շուրջ անորոշության պահպանման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում աճել է 0.07 տոկոսով կամ 1.25 դոլարով՝ կազմելով 1,771,85 դոլար տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.48 տոկոսով՝մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.962 դոլար:

Երկուշաբթի ոսկին փոքր-ինչ էժանացել էր, ընդ որում՝ մինչդեռ ամրապնդվելով շուրջ 1.77 հազար դոլարի սահմաններում: Ընդհանուր առմամբ, մետաղի գնի ներկայիս մակարդակին աջակցում է դոլարի փոխարժեքի թուլացումը համաշխարհային արժույթների նկատմամբ

  • Կիսվել: