կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոնց որ ես էլ եմ այս ծրագրի շահառու, բայց չգիտեի․ Վահան Քերոբյանը՝  սոցապ աջակցության ծրագրի մասին

Ոնց որ ես էլ եմ այս ծրագրի շահառու, բայց չգիտեի․ Վահան Քերոբյանը՝ սոցապ աջակցության ծրագրի մասին

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրեց նախագիծ, որով 400 մլն դրամ է հատկացվում երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի համար, որն ունի երեք բաղադրիչ։ Դրանցից մեկով նախատեսվում է միանվագ աջակցություն տրամադրել իփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

«Եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, այդ վարկի մնացորդի 10 տոկոսի չափով` գյուղերում եւ 5 տոկոսի չափով` Երեւանում, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամի աջակցություն է տրվում: 3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ»,-ներկայացրեց նախարարը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ հանրությունը պատշաճ իրազեկված չէ իրենց ծրագրերից, պետք է մարզերում, համայնքներում մարդկանց տեղեկացնեն այսպիսի ծրջագրերի մասին։

«Մենք իրազեկման խնդիր ունենք, մենք ծրագրերն ընդունում ենք, կառավարության նիստում 15 րոպե քննարկում ենք, ու մեզ թվում է, թե մարդկ տեղյակ են։ Իսկ մարդիկ, իրականում, տեղյակ չեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ, արձագանքելով Փաշինյանին, ասաց․ «Ոնց որ ես էլ եմ այս ծրագրի շահառու, բայց չգիտեի»։

«Տեղյակ չէիք, չէ՞, պարոն Քերոբյան»,-արձագանքեց Փաշինյանը։

  • Կիսվել: