երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոչ ռեզիդենտի չհիմնավորված գումարով սահմանին հայտնվելու դեպքում  ի՞նչ կարգի գործիքներից ենք օգտվում․ Խաչատուր Սուքիասյանը՝ ՀՀ ԿԲ փոխնախագահին

Ոչ ռեզիդենտի չհիմնավորված գումարով սահմանին հայտնվելու դեպքում ի՞նչ կարգի գործիքներից ենք օգտվում․ Խաչատուր Սուքիասյանը՝ ՀՀ ԿԲ փոխնախագահին

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց բարձրացրեց ․« Ոչ ռեզիդենտի չհիմնավորված գումարով սահմանին հայտնվելու դեպքում  ի՞նչ կարգի գործիքներից ենք օգտվում», - Սուքիասյանը  հարցն ուղղեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի շրջանակում։  

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցանը նշեց, որ նախ պետք է հիմնավորի ծագման աղբյուրը․ չհիմնավորման դեպքում մի քանի տարբերակ կա՝ առաջին դեպքում ոչ ռեզիդենտը չի կարողանում գումարը երկիր մտցնել, երկրոդում՝ այն իրավապահ մարմիններին է փոխանցվում և գումարը անմիջապես սառեցվում է։

Պատգամավորը  առաջարկեց, ելնելով ՀՀ շահերից, այն  համակարգել այնպես, որ ոչ հայտնի ծագում ունեցող գումարը մնա ոչ թե ինչ որ մեկի սեյֆում, այլ ՀՀ-ի  համար նախատեսված որևէ հաշվեհամարի մինչև իրավական որոշումը լինի։

Նիստում քննարկվեց նաև  «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ճշտեց, թե արդյոք կապարակնքված ապրանքը, որն անցնում է մաքսային հատվածով կամ երկու երկրների մաքսային կետով էլ սքանների միջով անցնելու կարիք չի ունենա՝ հաշվի առնելով հագեցվածությունը այդ հատվածում։  

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը պատասխանեց, որ նախագիծը, ընդհանրապես,միտված է մաքսային հսկողության միջոցները նվազեցնելուն՝ ոչ միայն սքանավորման այլ բոլոր տեսակի միջոցները։

Խաչատուր Սուքիասյանը առաջարկեց ԱԺ-ի հնարավորությունները նախագիծը արագ կյանքի կոչելու համար։ Նա նաև առաջարկեց վիդեոնկարահանման հատված ունենալ, քանի որ Վրաստանը ոչ ԵԱՏՄ անդամ երկրի է և կարող է նման ցանկություն ունենա տեսնել, թե ինչ է բեռնվում։

Մուրադյանը նշեց, որ վիդեոտարբերակի մասին չեն քննարկել, սակայն կդիտարկեն այն։ Նա հավելեց, որ ՌԴ-ի և Վրաստանի հետ արդեն պայմանավորվածության եկել են և վրացական կողմի հետ, ըստ էության, խնդիր չունեն։

  • Կիսվել: