չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Նոր կարգ. Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ֆինանսավորման համար տարեկան պետք կլինի մոտ 16 մլն դրամ

Նոր կարգ. Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ֆինանսավորման համար տարեկան պետք կլինի մոտ 16 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հաստատեց պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը:

Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`

նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2)),

սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի,

սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը (2 մլն դրամ):

Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`

Աշխատավարձի մոտավոր հաշվարկը` 14,8 մլն դրամ.

83200 (Բազայինաշխատավարձ)  6.1 (գործակից)  12 (ամիս)  =6.090.240

83200  (Բազայինաշխատավարձ)    4.9 (գործակից)  12  (ամիս)  = 4.892.160

83200 (Բազայինաշխատավարձ)   3.3 (գործակից)  12  (ամիս) = 3.294.720

Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը՝  2 մլն դրամ.

Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:

 Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել:

  • Կիսվել: