ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ. Թուրքիայի փոխարտգործնախարար

Կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ. Թուրքիայի փոխարտգործնախարար

Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջին հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է վարում երկկողմ մակարդակով։

«Վերջին շրջանում մեր երկրների միջև ակտիվացած բարձր մակարդակի այցերը զգալի ներդրում են ունեցել երկկողմ երկխոսության ամրապնդման գործում: Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև ուղիղ առևտուրը վերսկսելու ուղղությամբ»,֊ ասել է փոխարտգործնախարարը։

Նրա համոզմամբ` այդ ամենը հիմք է տալիս լավատեսորեն նայելու տարածաշրջանի ապագային։

  • Կիսվել: