երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից

Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացանք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2024 թվականի փետրվարի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

  • Կիսվել: