չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Նոր Գեղի համայնքում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ

Նոր Գեղի համայնքում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներ են մեկնարկել նաև Նոր Գեղի համայնքում, տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից:

՛՛Պետական բյուջեի աջակցությամբ կապիտալ ասֆալտապատվում է Ց.Ղազարյան փողոցի 4-րդ նրբանցքն ընդգրկող ճանապարհահատվածը (470 քմ):

Շահած ծրագրի արժեքը 33.656.393 դրամ է, որից 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55 %-ը՝ համայնքի ներդրումը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: