շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նոր բաժանորդների միացման նպատակով Գավառի Արծվաքար թաղամասի գազամատակարարումը կդադարեցվի

Նոր բաժանորդների միացման նպատակով Գավառի Արծվաքար թաղամասի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով նոյեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Արծվաքար թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                   

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: