Նավթի գինը բարձրանում է
Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0.74 տոկոսով՝ մինչև 50.27 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,55 տոկոսով՝ մինչև 55.25 դոլար՝ մեկ բարելի դիմաց: