Նախկին «հաջորդ վարչապետ» Սամվել Կարապետյանի թիմակիցը սխալ-մխալ բաներ էր ասում. Պապոյանը թվեր է ներկայացրել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հայտարարություններին:
Նա, մասնավորապես, գրել է. «Նախկին «հաջորդ վարչապետ» Սամվել Կարապետյանի թիմակիցներից մեկը, որը ԱԺ-ում առաջադրվել է ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՓՄՁ-ի մասին ինչ-որ նվազումներից էր խոսում։ Մի կողմ թողնենք, որ հիմնականում սխալ-մխալ բաներ էր ասում։ Ոչինչ։ Հիմա մարդ է, չգիտի, ի՞նչ անենք։
Պարզապես մեկ վիճակագրական թիվ ներկայացնեմ.
ակտիվ գործող տնտեսվարող սուբյեկտների քանակը աճել է 2,2 անգամ.
2018թ.-ի հունվարի 1-ին՝ 45525 հատ,
2026թ. հունվարի 1-ին՝ 99903 հատ»։



