շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը 4 օրով գործուղվում է ԱՄՆ

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը 4 օրով գործուղվում է ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՏԿԵ նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը 4 օրով գործուղվում է ԱՄՆ:

Որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին 2022 թվականի մայիսի 17-20-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից կազմակերպված միգրացիայի միջազգային դիտարկման ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղազարյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միավորված ազգերի կազմակերպության միգրացիայի միջազգային կազմակերպության համապատասխան միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  • Կիսվել: