հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ 2022-ին 10362 քաղաքացի աշխատանքի է ընդունվել

Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ 2022-ին 10362 քաղաքացի աշխատանքի է ընդունվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2022 թվականին նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10362 քաղաքացի։
 
Աշխատանքի տեղավորված անձանցից 8685-ը եղել են ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված քաղաքացիներ։
 
Նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքի ընդունվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
 
Ծառայության հավաքագրած առկա թափուր հաստիքներին կարելի է ծանոթանալ Workforall.am հարթակում։

  • Կիսվել: