կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2022 թվականի ընթացքում 6530 անձի տրամադրվել է 15225 աջակցող միջոց

2022 թվականի ընթացքում 6530 անձի տրամադրվել է 15225 աջակցող միջոց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։

2022 թվականի ընթացքում (01.01-31.08) 6530 անձի տրամադրվել է 15225 աջակցող միջոց:

Հիշեցնենք, որ պետական հավաստագիր ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։ 

Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները:

Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:  

ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: