շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Աթենքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զnhվել է, չորսը՝ անհետ կորել

Աթենքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զnhվել է, չորսը՝ անհետ կորել

Աթենքի կենտրոնական զբոսաշրջային գոտում պայթյունից բնակելի շենք է փլուզվել, զոհվել է երկու մարդ, երեքը՝ վիրավորվել,  ևս չորսը անհետ կորած են համարվում։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության պաշտոնյան։ 

Շենքը գտնվում էր Ակրոպոլիսի և Զևսի տաճարների մոտակայքում։ Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակա տները, խանութներն ու մեքենաները։

«Փրկարարական աշխատանքները հեշտ չեն, քանի որ շենքի մեծ մասը փլուզվել է և փլուզման  վտանգ կա հարակից շենքերի համար»,- ասել է ոստիկանության մամուլի խոսնակը։

Դեռևս պարզ չէ պայթյունի պատճառը։ Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասը հայտարարել է, որ պայթյունը, հավանաբար, կապված է գազի ենթակառուցվածքների հետ։

  • Կիսվել: