Մեր նման երկրի համար մեկ շաբաթով լոքդաունը արժենում է ՀՆԱ-ի մոտ 1,3-1,5%-ը. Արտակ Մանուկյան
Այսօր ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը պատասխանելով հարցին, թե քննարկվում է արդյոք տնտեսական լոքդաունի հարցը։, նշեց, որ ինչպես վարչապետն է ասել՝ տարբեր սցենարներ են քննարկվում, իսկ ուղեղային կենտրոնը գտնվում է կառավարության ներքո:
«Կորոնավիրուսի պայմաններում գիտելիքը ձևավորվում է գրեթե բոլոր երկրների հետ համաչափ և շատ դանդաղ, որովհետև այն գնահատականը, որ կար երեկ, կարող է վաղը ընդունելի չլինել, և կտրուկ փոփոխվել: Սովորաբար մեր նման երկրի համար մեկ շաբաթով լոքդաունը արժենում է ՀՆԱ-ի մոտ 1,3-1,5 տոկոսը»,- նշեց պատգամավորը։
Դիտարկմանը, թե Հայաստանը կկարողանա՞ լոքդաունի տակից դուրս գալ, Արտակ Մանուկյանն արձագանքեց. «Այդ ամենն առաջին հերթին կախված է նրանից, թե քաղաքացիները, տնտեսվարողները որքանով են ընդունում ե իրականացնում համակեցության սահմանված նորմերը, նաև կապ ունի ճգնաժամի տևողությունից»: