երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հակոբ Արշակյանը հայտնեց «կոպեկներով» սեփականաշնորհված շինությունների թիվը

Հակոբ Արշակյանը հայտնեց «կոպեկներով» սեփականաշնորհված շինությունների թիվը

Ամբողջ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների և պետական հիմնարկների թիվը 932 է: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ թվարկելով այն գիտահետազոտական ինստիտուտները, պետական շինությունները, որոնք «կոպեկներով» սեփականաշնորհվել են:

«Մենք էլ գիտեինք իննսունականների մութ ժամանակ է արվել, դու մի ասա 2001 թվականին լույսով է արվել»,- ասաց նա:

Անդրադառնալով կառավարության գործունեությանը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ տաղանդը գնում է այնտեղ, որտեղ կան ենթակառուցվածքներ, պայմաններ, որտեղ չկա կոռուպցիա: «Տաղանդավոր մարդը 21-րդ դարի արժեքն է»,- ասաց նա և նշեց, որ գիտության ֆինանսավորումը պետությունը կրկնապատկել է, գիտահետազոտության, ռազմարդյունաբերության ոլորտը քառապատկել է:

  • Կիսվել: