հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեկնարկել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծին ուղղված առաջին աշխատանքային հանդիպումը

Մեկնարկել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծին ուղղված առաջին աշխատանքային հանդիպումը

Օգոստոսի 11-ին և 12-ին մեկնարկել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագծին ուղղված առաջին աշխատանքային հանդիպումը: Այդ մասին ասված է Հայկական ատոմային էլեկտրակայանի Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 7 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 
«Այդ նպատակով ՀԱԷԿ-ում էին АО Русатом Сервис, АО ОКБ Гидропресс և АО Атомэнергопроект ընկերությունների ներկայացուցիչները՝ АО Русатом Сервис-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի ղեկավարությամբ:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, ներսում և տեքստ, որում ասվում է «предложения»-ը-ի նկարն է
 
Հայկական կողմից խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ՄԱԿ կոմիտեի, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և «ՄՌԱԳՏԿ» ՓԲԸ ներկայացուցիչները, իսկ տեսակապով հանդիպմանը մասնակցել է նաև НИЦ Курчатовский институт-ի ներկայացուցիչը։
 
Հնարավոր է սա 14 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Խորհրդակցության օրակարգը շատ հագեցած էր. առանցքային թեմաներն էին «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից մշակված ՇԺԵ-2 հայեցակարգի վերաբերյալ ռուսական կողմի մոտեցումներն ու առաջարկները, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ցանկը, «Համալիր հետազոտություն» և «Անհամապատասխանությունների վերլուծություն» փուլերի կատարման կարգը, որոշ տեխնիկական միջոցառումների նախնական գնահատումը և այլն:
 
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Երկօրյա հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև սեյսմիկ և հրդեհային անվտանգության ապահովման մակարդակի վերլուծությանը, ինչպես նաև ճառագայթաակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի հետ տարվող աշխատանքների՝ հայեցակարգում տեղ գտած մոտեցումներին:
 
Հանդիպման ավարտին ամփոփվել են ՇԺԵ-2 հայեցակարգի հստակեցմանն ու հաստատմանն ուղղված հետագա քայլերը»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: