Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռիվալդոն խոսել է խորհրդային և հայկական ֆուտբոլի անվանի վետերան Նիկիտա Սիմոնյանի մասին։
Երեկ՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին, լրացավ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» լեգենդ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։
«Կցանկանայի հարգանքի տուրք մատուցել Սիմոնյանին այն բանի համար, թե ինչպիսի մարզիչ և ինչպիսի խաղացող էր նա։ Նա մեծ ժառանգություն է թողել Ռուսաստանի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։ «Սպարտակի» կազմում նա չորս անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն որպես ֆուտբոլիստ, և ևս երկու անգամ՝ որպես թիմի գլխավոր մարզիչ։ Բացի այդ, Սիմոնյանը ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում դարձել է 1956 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։


