չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեկ տարվա ընթացքում ձեթի գինը բարձրացել է 87.3 տոկոսով․ վիճակագրական կոմիտեի թվերն ու իրականությունը

Մեկ տարվա ընթացքում ձեթի գինը բարձրացել է 87.3 տոկոսով․ վիճակագրական կոմիտեի թվերն ու իրականությունը

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հայտարարում է, որ սննդամթերքի գները նվազել են 2.4 տոկոսով: Բայց չնայած սրան՝ քաղաքացիները սպառողական շուկայում գների նվազում չեն նկատում:

Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում հունիսին մայիսի համեմատ՝ 2.3 տոկոս գնանկում է արձանագրել: Բայց ձվի գինը այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 41.4 տոկոսով, իսկ մայիսի համեմատ այդ շուկայում գրանցվել է 8.1 տոկոս գնանկում: Շաքարավազի շուկայում եւս գնի իջեցում է արձանագրվել՝ 1 տոկոսի չափով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ձկան և ծովամթերքի շուկայում գնաճ է գրանցվել: Օրինակ, «Իշխան» ձկնատեսակի միջին գնաճը հունիսին մայիսի համեմատ կազմել է 4.8 տոկոս: Ձկնամթերքի գների բարձրացման պատճառ ձկնաբույծները նշում են կերի թանկացումը: Թանկացել է նաեւ միսը: Օրինակ, մսամթերքի շուկայում գրանցված գնաճը կազմել է 1.2 տոկոս: Իսկ խոզի մսի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 6 տոկոսով: Բայց այս տարվա հունիսին 2020 թվականի հունիսի համեմատ աճել է 25 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արեւածաղկի ձեթի գինը մեկ ամսվա ընթացքում 1 տոկոսով է թանկացել: Բայց մեկ տարվա ընթացքում ձեթի գինը բարձրացել է 87.3 տոկոսով: Յուղերն ու ճարպերը մեկ տարվա ընթացքում թանկացել են 36.5 տոկոսով, իսկ հունիսին մայիսի համեմատ այս շուկայում գրանցվել է 1.1 տոկոս գնաճ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ալկոհոլային խմիչքն ու ծախախոտը եւս թանկացել են. ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի շուկայում այս տարվա հունիսին 2020 թվականի հունիսի համեմատ արձանագրվել է 8.8, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 0.4 տոկոս գնաճ: Բացի այս, Հայաստանում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ՝ 0.1, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2 տոկոս գնաճ:

  • Կիսվել: