հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մարտին 7-7.5 տոկոս տնտեսական աճ կգրանցվի․ նախարար

Մարտին 7-7.5 տոկոս տնտեսական աճ կգրանցվի․ նախարար

Վերջին երեք ամիսներին տեսնում ենք՝ տնտեսությունը կտրուկ վերականգնվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա կանխատեսմամբ՝ մարտին 7-7.5 տոկոս տնտեսական աճ կգրանցվի:

Նախարարը խոսել է նաև ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների մասին: «Ներդրողները տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ են՝ սկսած ՏՏ ոլորտից, վերջացրած կառուցապատման պրոյեկտներով: Հենց հիմա կա մի քանի հարյուր միլիոն դոլարի պրոյեկտ»,- տեղեկացրեց Քերոբյանը:

  • Կիսվել: