հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Լոլիկը կմթերվի, իսկ մթերման գինը կլինի առնվազն 40 դրամ. փոխնախարար

Լոլիկը կմթերվի, իսկ մթերման գինը կլինի առնվազն 40 դրամ. փոխնախարար

Գրեթե մեկ շաբաթ շարունակ լրատվությամբ ներկայացվում է, որ լոլիկը չի մթերվում և մթերման գինն էլ ցածր է՝ 30 դրամ (չնայած այն հանգամանքին, որ մթերումը դեռ չի մեկնարկել): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
 
՛՛Լոլիկը կմթերվի, իսկ մթերման գինը կլինի առնվազն 40 դրամ: Համոզված եմ, որ որոշ գործարաններ վաղվանից կվերամեկնարկեն պայմանագրերի կնքումը, իսկ մթերման գործընթացը՝ օգոստոսի 3-ից:
 
Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը և կիրառվող գործիքակազմն աջակցում է և՛ ֆերմերներին, և՛ վերամշակողներին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: