Ցորեն մշակողներն ահազանգում են՝ այս տարի մթերման արժեքը խայտառակ ցածր է․ պատգամավոր
Ցորեն մշակողները ահազանգում են, որ այս տարի մթերման արժեքը խայտառակ ցածր է՝ 80-100 դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
՛՛Ստացվում է, որ գյուղատնտեսության այս ճյուղով զբաղվողները ևս հայտնվել են փաստի առաջ․ նման գումարով հնարավոր չէ անգամ հետ բերել ներդրված գումարը, ուր մնաց՝ մտածել որևէ շահույթի մասին՛՛,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ այսպիսի իրավիճակում միանգամայն սպասելի կլինի աշնանացան ցորենի դեֆիցիտը, եթե պետությունը աջակցության ծրագրեր չիրականանացնի:
՛՛Պարենային անվտանգությունը պետության անվտանգության բաղադրիչ է, և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հրատապ կերպով պետք է մշակի ռազմավարություն, որի շրջանակներում կաջակցի ցորենի մշակմամբ զբաղվողներին՛՛,- գրել է Դանիելյանը: