չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Լավ էլի, էդ խասյաթը չեմ սիրում. Փաշինյան

Լավ էլի, էդ խասյաթը չեմ սիրում. Փաշինյան

InfoPort.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Այգեպար գյուղ:

Այստեղ շինարարության վրա աշխատողները վարչապետի հետ զրույցում ասացին, որ որ ստանում են 270 հազար դրամ աշխատավարձ:

՛՛Ստեղ ավելի լավ չի՞, ձեր տան դռանն աշխատել, քան գնալ խոպան՛՛,-արձագանքեց Փաշինյանը:

Այնուհետև մի կին բողոքեց, թե շիանարարական աշխատանքներ են կատարվում միայն այն մարդկանց տներում, որոնք իրենց ծանոթ, բարեկամ են:

Փաշինյանն ի պատասխան ասաց. ՛՛Լավ էլի, էդ խասյաթը չեմ սիրում. Որտեղ դիմացը մի բան արվում է, էն մյուս շրջանում բոլորը դառնում են գաղթական: 30 տարի էս ավերակների մեջ ապրել եք, ոչ մի բան, բայց հիմա մի քար շարժվում է, բոլորդ դառնում եք բողոքավոր: Հեսա իրենց կրիշեքն էլ կպոկենք, որ բոլորդ հանգիստ լինեք՛՛:

Հիշեցնենք, որ որ Այգեպարում հիմնանորոգվում կամ ամբողջովին վերակառուցվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, որոնց թիվը հասնում է երեք տասնյակի, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա սշխատանքով։

  • Կիսվել: