երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
1-2 օրում լուծման տարբերակներ կառաջարկվեն. Քերոբյանը՝ ծիրանի բերքի արտահանման խնդրի մասին

1-2 օրում լուծման տարբերակներ կառաջարկվեն. Քերոբյանը՝ ծիրանի բերքի արտահանման խնդրի մասին

Ծիրանի բերքահավաքը մեկնարկել է, և գյուղացիները մտահոգություն ունեն, որ բերքի արտահանման հետ կապված խնդիրների կբախվեն: Գյուղացիների մտահոգությունը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաստատեց՝ այսօր առաջին անգամ Ջրառատ համայնքում ֆերմերները բողոքել են ծիրանի մթերման գներից:

«Ես խոսել եմ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ, և 1-2 օրվա մեջ կամփոփենք խնդրի չափը, ծավալը և լուծման տարբերակները:

Գիտեք, որ մրցակից երկրներն էական սուբսիդավորում են անում, օրինակ՝ Ուզբեկստանը տեղական սուբսիդավորում է անում ծիրանի լոգիստիկ ծախսերը:

Ընդհանուր առմամբ, պետք է արագ վերլուծենք՝ թե՛ մեր, թե՛ արտահանման շուկաներում իրավիճակը ինչպիսին է, բայց արագ լուծում կտանք և կփորձենք ապահովել գյուղացիների բերքի պատշաճ մթերումը»,- ասաց նա:

 

  • Կիսվել: