երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կոտայքի մարզպետը Զառ բնակավայրի դպրոցում ծանոթացել է կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններին

Կոտայքի մարզպետը Զառ բնակավայրի դպրոցում ծանոթացել է կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններին

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն Ակունք խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Զառ բնակավայրի Ժորա Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց:
 
«Հաստատության տնօրեն Ամալյա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել ենք դպրոցի տարածքում, ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններին, այդ թվում՝ համավարակի պայմաններում աշխատանքների իրականացմանը:
 
Դպրոցի բյուջեի նախորդ տարվա տնտեսած միջոցների հաշվին՝ շուրջ 6 մլն դրամ է ներդրվել դպրոցի հանդիսությունների դահլիճի հիմնանորոգման, ինչպես նաև ուսուցչանոցի հատակի նորոգման համար: Դիտարկել եմ հիմնանորոգված դահլիճը: Հատակի շինաշխատանքների հետ կապված կային շոշափելի խախտումներ, որոնք պետք է շինարարաների կողմից ամենասեղմ ժամկետներում վերացվեն:
 
Դպրոցում նախատեսում են Արցախյան երկրորդ պատերազմում Զառ բնակավայրից զոհված երկու աշակերտների անունով դասասենյակ անվանակոչել:
 
Դասասենյակի հիմնանորոգման, միջանցքի վերանորոգման, դռների ու պատուհանների փոխարինման աշխատանքների համար մարզային ենթակայության դպրոցներում իրականացվող ֆինանսական վերաբաշխումների արդյունքում նախատեսում ենք շուրջ 5 մլն դրամ հատկացնել Զառի դպրոցին: Աշխատանքներին կաջակցի նաև համայնքն ու մասնավոր հատվածը»,- հայտնել է մարզպետը:

  • Կիսվել: