շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կանխատեսվում է 4.6 տոկոս տնտեսական աճ․ ԿԲ նախագահ

Կանխատեսվում է 4.6 տոկոս տնտեսական աճ․ ԿԲ նախագահ

 

ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կենտրոնական բանկի համար 2021-ի ընթացիկ զարգացումները նախանշում են տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումները․

«Տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է: 2021-ի համար կանխատեսում ենք 4.6 տոկոս տնտեսական աճ՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով, այն 1.2-ից վերանայվել է 6.1 տոկոս, արդյունաբերության աճը 0.7 տոկոսից վերանայվել է 4.5 տոկոս»։

Մարտին Գալստյանի խոսքով՝ արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով, նաև արտահանման և արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով: Ծառայությունների հետ կապված՝ զբոսաշրջության ակտիվացում է նկատվում: «Արտաքին հատվածից էլ որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է, քան նախկինում կանխատեսում էինք: Մասնավոր սպառման դրական փոփոխություն ենք ակնկալում տարվա մեջ, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ»,-ասաց ԿԲ նախագահը:

  • Կիսվել: