երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Կարելի է ավելի խորացնել երկկողմ օրակարգը». ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄԷ կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը

«Կարելի է ավելի խորացնել երկկողմ օրակարգը». ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄԷ կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը

Դեկտեմբերի 1-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ներկա է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը։

Շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ՝ փոխվարչապետը գոհունակությամբ նկատել է, որ վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հաջողվել է ձևավորել ամուր և դինամիկ զարգացող բազմոլորտ համագործակցություն։

Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է երկկողմ հարաբերություններում առկա զարգացման մեծ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի էլ ավելի խորացնել և ընդլայնել համագործակցության երկկողմ օրակարգը:

Փոխվարչապետը իր բարձր գնահատանքն է հայտնել Երևանում ԱՄԷ դեսպանությանը այս ուղղությամբ գործադրվող ջանքերի և արգասաբեր գործունեության համար՝ հատուկ շնորհակալություն հայտնելով դեսպանության կողմից Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվող սոցիալական ծրագրերի  համար:

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնը՝ մաղթելով բարեկամ երկրին հարատև խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց։ 

  • Կիսվել: