հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը նախատեսել է լայնածավալ ծրագրեր իրականացնել Վարդենիսում. Գեղարքունիքի մարզպետ

Կառավարությունը նախատեսել է լայնածավալ ծրագրեր իրականացնել Վարդենիսում. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:
 
«Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվող հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն էր, կարևոր ու առաջնահերթ լուծում պահանջող։
 
Возможно, это изображение 4 человека, люди стоят, цветок и в помещении
 
Նախ խոսեցինք Վարդենիս համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման անբավարար ցուցանիշների մասին՝ շեշտելով, որ 2022 թվականի յոթ ամիսների կտրվածքով 61,7 տոկոսանոց արդյունքն անբավարար է ու մտահոգող։ Նման ցուցանիշներով Վարդենիս համայնքը չի կարող զարգանալ ու առաջընթաց գրանցել, լուծում տալ բնակչության առջև ծառացած բազմապիսի հիմնախնդիրներին։ Սեփական եկամուտների հավաքագրումից են կախված բոլոր պետական ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Խնդիր է դրված՝ ամենասեղմ ժամկետներում իրավիճակը շտկելու, սեփական եկամուտներն ամբողջապես հավաքագրելու համար։ Այստեղ առավել անելիքներ ունեն բնակավայրերի վարչական ղեկավարները, ովքեր պետք է հանդես գան պատասխանատվությամբ ու հետևողականությամբ։
 
Возможно, это изображение 4 человека, люди стоят, цветок и в помещении
 
Այնուհետ անդրադարձանք գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, ոռոգվող հողատեսքերի իրական թվերի ճշգրտման, ընդերքի ապօրինի օգտագործման, սուբվենցիոն ծրագրերի կազմման և ներկայացման, փոքր չափերի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված թերությունների շտկման, ապօրինի հողօգտագործման, պետական ծրագրով գյուղատնեսական կոոպերատիվներին հատկացված գյուղատնտեսական տեխնիկաները բնակչության շահերին չծառայեցնելու հետ կապված խնդիրներին։
 
Առաջարկել եմ՝ սեղմ ժամկետներում և հետևողականորն բոլոր ոլորտներում Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ կարգավորել բոլոր հիմնախնդիրները՝ բացառելով որևէ օրինախախտում։
 
Կառավարությունը ոռոգման համակարգերն արդիականացնելու խոշոր ծրագրեր ունի, սակայն դրանց իրականացման համար հարկավոր է համապատասխան գույքագրում կատարել՝ ամբողջովին ճշգրտելով այն ոռոգվող հողատեսքերի մակերեսները, որոնք առկա են իրականության մեջ։ Մեր հաշվարկներով, հաշվի առնելով Վարդենիս համայնքում ոռոգելի մշակաբույսերի ցանքատարածությունների մակերեսները, դեռ ստվերում են մնում ոռոգվող տարածքների մեծ մասը։ Համայնքապետարանի և վարչական ղեկավարների առաջնահերթ անելիքն է՝ օրինական դաշտ բերել ստվերում գտնվող բոլոր ոռոգելի հողատեսքերը՝ կանխելով ապօրինի ջրօգտագործման դեպքերը։ Շատ լուրջ է գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման խնդիրը։ Տարիներ շարունակ խոտհարքերն ու արոտները վարձակալել են այնպիսի մարդիկ, որոնք, ինչպես սահմանում է օրենքը, անասնապահական տնտեսություն չեն վարել կամ չեն ունեցել համապատասխան անասնագլխաքանակ։ Եվ դա այն դեպքում, երբ մեզ այսօր դիմում են ֆերմերային տնտեսությամբ զբաղվող մարդիկ՝ խնդրելով համապատասխան հողատարածքներ։ Հարցի կարգավորման համար պետք է ուսումնասիրություն կատարել, միակողմանի լուծել պայմանագրերն այն վարձակալների հետ, ովքեր չունեն համապատասխան անասնագլխաքանակ, չեն ներկայացրել ներդրումային ծրագրեր, և փոխարենը բավարարել այն մարդկանց պահանջները, ովքեր իրականում ուզում են անասնապահություն զարգացնել։
 
ՈՒԵՖԱ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ պետք է հարյուրավոր մարզադաշտեր կառուցի մեր երկրում։ Մեր մարզում նախատեսված մարզադաշտերի կառուցման ծրագիրը որպեսզի դրվի գործողության մեջ, անհրաժեշտ է, որ շատ արագ շտկվեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ կառուցված որոշ խաղադաշտերի շինարարական թերությունները։ Խոսքը վերաբերում է Ակունքի և Ծովակի ֆուտբոլի փոքր դաշտերին։ Սուբվենցիոն ծրագրերը կազմելիս՝ դրանք պետք է անպայման բխեն այն հիմնախնդիրներից, որոնք առկա են համայնքի բնակավայրերում, մինչդեռ մեր հանդիպումների ընթացքում բնակչության արտահայտած տրամադրություններն այլ բան են ասում։
 
Հաջորդ կարևոր խնդիրը ընդերքօգտագործան ոլորտում լիակատար օրինականության հաստատումն է։ Ամեն վարչական ղեկավար իր տարածքում պետք է բացառի ապօրինի ընդերքօգտագործումը՝ ժամանակին կանխելով նման դեպքերը, օգտագործելով իր լծակները։ Առանց համապատասխան թույլտվության, առանց հողի կարգի փոփոխության, առանց համայնքապետարանի հետ համապատասխան պայմանագրի՝ ոչ մի կազմակերպություն կամ անհատ իրավունք չունի այս ոլորտում գործունեություն ծավալելու։ Վիճակն անհուսալի է նաև հողօգտագործման ոլորտում։ Շատ բնակավայրերում հողերը, արոտներն ու խոտհարքները վարձակալության են տրվել օրենքի կոպիտ խախտումներով, իսկ ապառքների գանձումը դեռ մնում է անբավարար։
 
Կառավարությունը նախատեսել է առաջիկա տարիներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության լայնածավալ ծրագրեր իրականացնել Վարդենիս համայնքում։ Կկառուցվեն ճանապարհներ, խմելու և ոռոգման ջրատարներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, բժշկական կենտրոն, լուսավորության ցանցեր։ Բայց այդ ծրագրերի իրականացման համար մեր կողմից անհրաժեշտ է ջանադիր, հետևողական ու համագործակցված աշխատանք։ Մարզպետարանը կցուցաբերի բավարար մեթոդական ու խորհրդատվական օժանդակություն, այսօր առաջ քաշված խնդիրների կարգավորումը պետք է գտնվի մեր ամենօրյա ուշադրության ու հոգածության ներքո։
 
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ սեղմ ժամկետներում աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների ջանքերով կշտկվեն առկա բոլոր խնդիրներն ու բացթողումները, որոնց մասին պարբերաբար կզեկուցվեն մարզպետարան»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: