երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կառավարությունը հաստատեց տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը

Կառավարությունը հաստատեց տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը

Գործադիրը հաստատել է տնամերձ հողամասերում այգիների հիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը: Այն կիրականացվի 2023-2024 թվականներին՝ Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։

Ծրագրի շահառու կլինեն առնվազն 100-ից մինչև 1000 քառակուսի մետր մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ, տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։ Տնամերձը հին, ոչ բերքատու կամ սակավ բերքատու մշակաբույսերից ազատելու դեպքում պետությունը 95 տոկոսով աջակցություն կցուցաբերի՝ տրամադրելով որակի վկայականով տնկիներ, կաջակցի նաև կաթիլային ոռոգման հարցում:

  • Կիսվել: