հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարությունը 32,28 մլն դրամ է հատկացրել Ամասիայի 2-24 փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման համար

Կառավարությունը 32,28 մլն դրամ է հատկացրել Ամասիայի 2-24 փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման համար

«ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24 փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի նախահաշվային արժեքը երկու տարվա համար կազմում է 162 մլն 423 հազար դրամ (1 կմ), առաջին տարվա համար գումարը կազմում է 72 մլն 627 հազար դրամ (450 մ), որից կառավարության համամասնությունը կազմում է 45%՝ 32 մլն 286 հազար դրամ։

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ շինարարական աշխատանքներն իրականացվել է «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ կողմից, շինարարական աշխատանքները ավարտված են։

  • Կիսվել: