ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կառավարությունը 1 մլրդ 670 մլն դրամ հատկացրեց մի շարք մարզերում սուբվենցիոն 22 ծրագրի համար

Կառավարությունը 1 մլրդ 670 մլն դրամ հատկացրեց մի շարք մարզերում սուբվենցիոն 22 ծրագրի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստւմ որոշեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով գումար հատկացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ խոսքը թվով 22 սուբվենցիոն ծրագրերի մասին է. «Ընդհանուր գումարը 1,67 մլրդ դրամ է: Դրանց մեջ այս տարվա 4 ծրագիր կա, մյուսները կամ 202 կամ 2022-ի ծրագրեր են: Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է՝

Արագածոտնի մարզ – 1 ծրագիր, 4,7 մլն դրամ,

Արարատի մարզ – 5 ծրագիր, 257 մլն դրամ,

Արմավիրի մարզ – 11 ծրագիր, 790 մլն դրամ,

Գեղարգունիքի մարզ – 3 ծրագիր, 514 մլն դրամ,

Շիրակի մարզ – 1 ծրագիր, 21 մլն դրամ,

Սյունիքի մարզ – 1 ծրագիր, 19 մլն դրամ,

Տավուշի մարզ – 1 ծրագիր, 64 մլն դրամ:

«Այս որոշումից հետո կունենանք հետեւյալ պատկերը, որ 207 ծրագրի համար կառավարությանն արդեն իր մասնաբաժինը կվճարի, որի գումարը 12,2 մլրդ դրամ կլինի»,-ասաց Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքների մասին, մասնավորապես նշեց, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքի տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքների 85 տոկոսը կատարված է: Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն ավարտված է: Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Չինարի բնակավայրի ոռոգման համակարգի սնուցման համար ինքնահոս ջրի մատակարարման ծրագիրը ևս ավարտված է:

  • Կիսվել: