հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարության պարտքը կմոտենա ՀՆԱ-ի 70 տոկոսին. նախարար

Կառավարության պարտքը կմոտենա ՀՆԱ-ի 70 տոկոսին. նախարար

Կառավարության պարտքը կմոտենա ՀՆԱ-ի 70 տոկոսին, եթե Կառավարության պարտքը գերազանցում է 60 տոկոսը, պետք է հետագիծը ներկայացնի՝ ինչպես է նվազեցնելու պարտքը 60 տոկոսից: 

Մինչև 2026 թվականը պետք է իրականացնենք հարկաբյուջետային համախմբում, այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի պետական պարտքի բաղադրիչը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ նվազեցնել 60 տոկոսից: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ հիմա գտնվում են այդ աշխատանքների իրականացման փուլում:   

«Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու ճանապարհները հետևյալն են. ընթացիկ ծախսերի աճի կառավարելիության ավելի բարձր մակարդակ և կապիտալ ենթակառուցվածքային ծրագրերի ուղղությամբ ներդրումների ավելացման ճանապարհով տնտեսական աճի պոտենցիալի ավելացում»,- ընդգծեց նախարարը:

  • Կիսվել: