շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Կառավարության նիստի օրակարգում 62 հարց է, որից 58-ը չի զեկուցվում (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 62 հարց է, որից 58-ը չի զեկուցվում (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 6-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 62 հարց, որից 58-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինելու մասին,

-              Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              «Գյումրու շտապ բուժական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահելու և այն վերանվանելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: