շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարութրունը չի փոխհատուցի «Սուրմալու» ա/կ-ի հրդեհի հետևանքով տուժած տնտեսվարողներին

Կառավարութրունը չի փոխհատուցի «Սուրմալու» ա/կ-ի հրդեհի հետևանքով տուժած տնտեսվարողներին

Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը:

Նրա խոսքով, եթե «Սուրմալուում» աշխատող գործարարներն ապահովագրեին իրենց գույքը, ապա կստանային անհրաժեշտ փոխհատուցումը։ «Կառավարությունը չի կարող իր վրա վերցնել փոխհատուցումների վճարման բեռը, որը պետք է կրեն ապահովագրական ընկերությունները։ Եվ եթե գործարարն այդ ռիսկն էական չի համարել, ապա կառավարությունն այստեղ անելիք չունի։ Ես կարծում եմ, որ հայկական բիզնեսը պետք է սովորի աշխատել բարձր ստանդարտներով։ Եվ եթե պետք է ապահովագրել գույքն ու միջոցները, ապա նա պետք է անի դա»,- ասել է Քերոբյանը։

Նախարարը նաեւ նշել է, որ  կառավարությունում միայն քննարկվում է վերջերս տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու հարցը։

  • Կիսվել: