ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կկանոկարգվի էլեկտրոնային առևտրի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում. ԱԺ-ն արտահերթ նիստ գումարեց

Կկանոկարգվի էլեկտրոնային առևտրի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում. ԱԺ-ն արտահերթ նիստ գումարեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով կանոնակարգվում է ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առևտուրը:

«Այսօր էլեկտրոնային հարթակի միջոցով առևտրի մասով ԱԱՀ ՀՀ տարածքում չի գոյանում այն պատճառով, որ էլեկտրոնային հարթակի ոչ ռեզիդենտ սեփականատերը հանդես է գալիս որպես փոխադրող և չի ներմուծում ապրանքը ՀՀ տարածք, էլեկտրոնային առևտրի առանձնահատկություններով պայմանավորված՝ ԱԱՀ ՀՀ տարածքում չի գոյանում: Մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրները որդեգրում են սպառման երկրի կանոնը, ինչը նշանակում է, որ որտեղ գտնվում է վերջնական սպառողը, այդ տարածքում պետք է գոյանա ԱԱՀ»,- ասաց Բադասյանը:

Բադասյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներից նման կարգավորումներ ունեն Ղազախստանը և Բելառուսը:

«ԵԱՏՄ շրջանակներում քննարկումները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր առմամբ այս քաղաքականությունն է որդեգրելու՝ ըստ սպառման երկրի ԱԱՀ-ի հաշվարկման և գանձման»,- ասաց Բադասյանը:

Հաջորդ փոփոխությունը կապված է ավտոմեքենաների օտարման հետ:

«Հիմա ձեռքբերումից հետո 365 օրվա ընթացքում օտարումը հարկվում է եկամտային հարկով, բայց բազմաթիվ վարչարարական խնդիրներ են առաջանում, քաղաքացիները չեն իմանում կարգավորման մասին, այնուհետև ՊԵԿ-ը բազմաթիվ ծանուցումներ է ուղարկում, և հաճախ չենք հանդիպում ֆիզիկական անձանց, իսկ վերջնարդյունքում եկամտային հարկը չի գանձվում: Առաջարկում ենք, որպեսզի եկամտային հարկի փոխարեն գանձվի պետական տուրք, և գործարքի կատարման պահին ոստիկանությունում պետական տուրքը գանձվի»,- ասաց Բադասյանը:

  • Կիսվել: