կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«ԿամԱԶ»-ներ նվիրելու և շինթույլտվության միջև ոչ մի կապ չկա. Մեսչյան

«ԿամԱԶ»-ներ նվիրելու և շինթույլտվության միջև ոչ մի կապ չկա. Մեսչյան

Ամենակարևորը՝ քաղաքը ազատվեց աղբից։ Աղբի խնդիրը լուծելու համար պատերազմական ռեժիմի աշխատանք էր պետք կատարել։ Եթե այդ կարգավորման ընթացքում ինչ-որ բաներ են եղել, որ որոշ մարդկանց դուր չի եկել, ապա, կներեք, բայց ես ավելի շատ մտածում եմ մեր երեխաների մասին, որ աղբի կողքով չանցնեն, քան այդ ինչ-որ խոսակցությունների: Այս մասին այսօր «Ազատություն TV»-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` անդրադառնալով նվեր ստացած «ԿամԱԶ»–ների դիմաց քաղաքապետարանի կողմից որոշ ընկերությունների շինթույլտվություններ տրամադրելու թեմային։

Նա նշեց, որ եթե ինքը զգար, որ կոռուպցիոն նոր տարբերակ է սկսվում, ապա լուրջ կվերաբերվեի դրան, բայց ամեն ինչ շատ սահուն եղավ։

Ըստ Մեսչյանի՝ «ԿամԱԶ»-ների տրամադրումը կոռուպցիա չէր, քանի որ անձնական շահ չկար։ Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր քաղաքում քաղաքապետն է որոշում, թե ինչ պարտավորություններ դնի կառուցապատողի վրա։

Նա նշեց. «Եթե «ԿամԱԶ»-ները չնվիրեին, ապա աղբահանության խնդրի լուծումը մի քիչ ավելի կերկարեր։ Շինթույլտվության հետ ոչ մի կապ չկա։ Ինչի համար աղբահանության այն ծրագիրը, որ վերջապես կառուցապատողների վրա որոշակի սոցիալական պարտավորություն դնել, բարձրացվեց ավագանիների կողմից, ԱԺ-ի կողմից։ Մենք գիտենք, որ ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ, և պետք է աղբյուրներ գտնենք, որպեսզի կարողանանք որոշակի հարցեր լուծել»:

Նշենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարել էին, որ քաղաքապետարանը որպես նվիրատվություն է ստացել գույք և չի հրապարակել, թե ովքեր են նվիրատուները: Քաղաքային իշխանությունները նախ հերքեցին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը նվիրատուներից մեկն է, սակայն այնուհետև հրապարակեցին նվիրատուների ցանկը, որտեղ կար նաև «Ալեքս ընդ հոլդինգ» անունով ընկերություն:

  • Կիսվել: