շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել են Երեւան-Արտաշատ ճանապարհը. խնդիրը ծիրանի մթերման գներն են

Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել են Երեւան-Արտաշատ ճանապարհը. խնդիրը ծիրանի մթերման գներն են

Արմավիրի մարզի Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները այսօր՝ հունիսի 14-ին, փակել են Երեւան-Արտաշատ ճանապարհը՝ ծիրանի մթերման ծանր գների պատճառով:

Այս պահին Արտաշատի համայնքապետն է ժամանել եւ քննարկումներ են ընթանում խնդրի հետ կապված:

 Ճանապարհի փակումը կապված է ծիրանի ցածր գնով մթերման հետ, փոխանցում են գյուղացիները.«Ասել են՝ էսօր 250 դրամով են մթերելու, վաղն արդեն՝ 200-ով։ Ժողովուրդն էլ ջղայանցել է, բորբոքվել են, հելել են ճանապարհը փակել։ Ճանապարհը փակել են ոչ թե կառավարության, իշխանության համար, այլ ասում են՝ էդ մթերողները մի հատ թող գան, դրանց բերանը ջարդենք, թողենք էթանք։ Մթերողները մասնավոր ընկերություններ են, պետական ոչ մի բան չկա։ Նախորդ  տարի առաջին բերքը, որ հավաքել ենք, տվել ենք 600-700 դրամով, իսկ այս տարի սկզբում տարել են 400 դրամով, իսկ վաղը չգիտենք, թե ինչ է լինելու։ Էն էլ Աստված էսօր մեր կողմից չէր, եթե այսօր անձրև չգար, կհավաքեինք, գոնե 50 դրամով էսօր թանկ կտայինք։ Վաղն արդեն 200-ով են մթերելու»։

  • Կիսվել: