հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը առաջիկայում կիրականացնեն էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը. իրանցի նախարար

Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը առաջիկայում կիրականացնեն էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը. իրանցի նախարար

Իրանի էներգետիկայի նախարարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը առաջիկայում կիրականացնեն էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը։

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, այս մասին ասել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կիրակի Էլեկտրաէներգիայի արդյունաբերության 22-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:

Նրա խոսքով՝ կատարվել է նախնական համաժամացում Ռուսաստանի էլեկտրացանցերի հետ, և արդյունավետ տեխնիկական քայլեր են ձեռնարկվել Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրական ցանցի ընդհանուր համաժամացման համար, որպեսզի երկիրը կարողանա էլեկտրական կապ ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը կապահովի երկրի էլեկտրաէներգիայի կայունությունը:

  • Կիսվել: