չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանում հայ գործարարների առևտրի գրասենյակ կբացվի

Իրանում հայ գործարարների առևտրի գրասենյակ կբացվի

Իրանի Հյուսիսային Խորասանի նահանգապետը կոչ է արել Հյուսիսային Խորասանում առևտրի գրասենյակ հիմնել հայ գործարարների և Հայաստանում գործունեություն ծավալող իրանցի գործարարների համար: Նա հայտարարել է. «Մենք փորձում ենք այս ուղղությամբ հայաստանի հետ միասին խոշոր քայլեր ձեռնարկել», գրում է parstoday.com-ը:

Երեքշաբթի օրը, Թեհրանում ՀՀ դեսպանի հետ Հյուսիսային Խորասան նահանգում կայացած հանդիպմանը, Մոհամմեդ Ալի Շոջային հայտարարել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր լայն կապեր է ունեցել Իրանի հետ:

Նա ասել է.«Որպես հարևան երկիր, հատկապես վերջին տասնամյակում Հայաստանի բարգավաճման և զարգացման ներուժը մեծացել է: Անկախությունից հետո այդ երկրին հաջողվեց զարգանալ»:

 

  • Կիսվել: