ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանի Զանջան նահանգի առևտրատնտեսական պատվիրակությունը մեկնել է Հայաստան

Իրանի Զանջան նահանգի առևտրատնտեսական պատվիրակությունը մեկնել է Հայաստան

Զանջան նահանգի Առևտրի պալատի աջակցությամբ, Հայաստան է մեկնել պատվիրակություն՝ առեւտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակով, գրում է parstoday.com-ը:

Պատվիրակությունը եռօրյա այցով կլինի Հայաստանում:

Այցի ծրագրերից են՝ հանդիպում ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, այցելություն մի քանի գործարաններ, հանդիպում տնտեսության և առևտր ոլորտի գործարարների հետ, հատկապես՝ հանքարդյունաբերության, տեքստիլի, գունավոր մետաղների, տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի, դեղաբույսերի, սննդամթերքի և ճանապարհաշինական մեքենաների ոլորտներից:

 

  • Կիսվել: