հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իջևան խոշորացված համայնքում կարկուտի հետևանքով ավերվել են ցանքատարածությունները, վնասվել՝ ողջ բերքը, մարդկանց գույքը. պատգամավոր

Իջևան խոշորացված համայնքում կարկուտի հետևանքով ավերվել են ցանքատարածությունները, վնասվել՝ ողջ բերքը, մարդկանց գույքը. պատգամավոր

Իջեւան խոշորացված համայնքում կարկուտի հետեւանքով ավերվել են ցանքսատարածությունները, վնասվել՝ ողջ բերքը, մարդկանց գույքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Իջեւան խոշորացված համայնքում աննախադեպ կարկուտի արդյունքում ավիրվել են ցանքսատարածությունները, վնասվել է ողջ բերքը, մարդկանց գույքը։

Սահմանապահ Տավուշն ու տավուշեցին առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեն։ Եվ հիմա, բերքահավաքին սպասող գյուղացին հայտնվել է անելանելի դրության մեջ։ Ժողովրդական խոսքն ասում է . «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։

Մարդիկ ամբողջ տարին աշխատելով էլ չեն կարող մեղմել այն վնասը, որ կրեցին կարկուտի արդյունքում։

Ասում են՝ 35 միլիարդ դրամի ներդրում ենք արել գյուղատնտեսության մեջ։ Որտե՞ղ է մսխվում այդ գումարը։ Ինչու՞ չի հատկացվում գյուղացուն՝ որպես վնասի փոխհատուցում։

Բացի այդ, չեն ձեռնարկվում կանխարգելիչ միջոցառումներ։

Ըստ անհրաժեշտության, արդյունավետ կերպով չեն կիրառվում հակակարկտային կայանները, չի ավելացվում դրանց քանակը ՀՀ տարածքում։

Իրավիճակի ողջ պատասխանատուն այս իշխանություններն են։ Բազմիցս բարձրաձայնել եմ այս մասին, մինչդեռ, Էկոնոմիկայի նախարարը անհոգ դեմքով պատասխանում է, որ իրենք ավելին չեն կարող անել։ Իրականում, ոչ թե չեն կարող, այլ չեն ուզում։

Անպատասխանատվության եւ անլրջության արդյունքում այսօր տուժում է գյուղացին եւ գյուղատնտեսությունը»,- գրել է պատգամավորը:

 

  • Կիսվել: